«Իրատեսը» ավելի վաղ գրել էր, որ առաջիկայում ԱԱԾ-ի պետ է նշանակվելու Գեորգի Կուտոյանը: Այսօր Սերժ Սարգսյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, հրաժեշտ տվել թոշակի անցնող Գորիկ Հակոբյանին: Հենց այսօր էլ լրանում է երկար տարիներ այս պաշտոնը զբաղեցրած Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը:
Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԱԾ-ի պետ է նշանակվել Գեորգի Կուտոյանը, ով նախկինում ՀՀ նախագահի օգնականն էր, վերջերս էլ գլխավոր դատախազի տեղակալ էր նշանակվել։ Գորիկ Հակոբյանին ևս անգործ չեն թողել. նա այսուհետ ՀՀ նախագահի խորհրդական է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ